Vardenisi brncqamarti akumbi bacum
25.02.2021թ.Գեղարքունիքի մարզի Վադենիս համայնքում հանդիսավոր պայմաններում բացվեց բռնցքամարտի բոլորովին նոր վերանորոգված մարզադահլիճ: Միջոցառմանը մասնակցեց նաև Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը, ավագ մարզիչ Էդգար Սահակյանը և Մարտունու մարզադպրոցի ավագ մարզիչ Գագիկ Սարգսյանը: Ֆեդերացիայի կողմից շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվեցին Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը, բարերար Դեն Հանսոնը, անվանի բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը և Կորյուն Սողոմոնյանը: Մարզի բռնցքամարտի ֆեդերացիան իր անձնակազմով բարի երթ է մաղթում Վարդենիսի բռնցքամարտի մարզիչ Տարոն Կարապետյանին և մարզիկներին ցանկանալով բեղմնավոր աշխատանք: Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանին հանձնեց շնորհակալագիր Գեղարքունիքի մարզում բռնցքամարտ մարզաձևի զարգացմանը խթանող երկարամյա և անգնահատելի գործունեություն իրականացնելու համար: